Իրանը միջազգային ատյաններում հետևում է գեներալ Սուլեյմանիի սպանության գործին
Իրավական ու միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարության տեղակալն ասել է.«Նախարարությունը միջազգային ատյաններում հետևում է ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործին»:
Հինգշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարությունում գեներալ Սուլեյմանիի սպանության գործի լրացմանը, Մոհսեն Բահարվանդը հավելել է.«Դատական հետաքննությունները ավարտվելուց հետո, միջազգային ատյաններում կհետևենք այս գործին»:
Բահարվանդը հստակեցրել է. «Հանցագործությունը քննությունը նախ իրականացվում է ներքին ու ապա արտերկրյա ատյաններում: Ներքին կառույցների, այդ թվում դատական իշխանության, ԻՀՊԿ-ի, Գլխավոր դատախազության, Անվտանգության նախարարության ու այլ կառույցների հետ համադրումներ կատարելուց հետո կմեկնարկեն միջազգային ատյաննրում գեներալ Սուլեյմանիի սպանության հետ կապված հետաքննությունները»:
Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի ագրեսոր ու ահաբեկիչ ուժերի օդային հարձակման հետևանքով նահատակվեցին ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին և նրան ուղեկցող մի քանի անձինք: