Ռոհանին հրահանգել է հետևել Հարավային Կորեայից Իրանի Կենտրոնական բանկի պահանջների կատարմանը
Ռոհանին հրահանգել է հետևել Հարավային Կորեայից Իրանի Կենտրոնական բանկի պահանջների կատարմանը:
Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդուլ Նասեր Հեմմաթիի հետ հեռախոսազրույցում, նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Հարավային Կորեայի կողմից Իսլամական հանրապետության ակտիվների արգելափակումը և հրահանգել արտաքին գործերի նախարարության հետ համագործակցելով դիվանագիտական և իրավական ճանապարհներով, ֆինանսական հաստատությունների և միջազգային կառույցների օգնությամբ, հետևել խնդրի լուծմանը:
Ռոհանին ասել է, որ Իրանի համար երբեք ընդունելի չի լինի Հարավային Կորեայի կողմից Իրանի Կենտրոնական բանկի ռեսուրսների արգելափակումը, քանի որ այդ ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն դեղորայք և մարդասիրական իրեր գնելու համար: Նա հավելել է.«Թեերանն ակնկալում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը հնարավորինս շուտ կվերացնի արգելքը»:
Bloomberg- ին տված հարցազրույցում, Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդուլնասեր Հեմաթիին ասել է. «Կորեական բանկերն Իրանի թույլ չեն տալիս իր ֆինասները օգտագործել սնունդ և դեղորայք գնելու համար: Մինչդեռ նման առևտուրը չի ենթարկվում ԱՄՆ պատժամիջոցներին»: