Ռոհանի. Չնայած պատժամիջոցներին, Իրանի ժողովուրդը շարունակում է իր զարգացման ուղին
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ազգային մի շարք խոշոր նախագծերի շնորհանդեսի կապակցությամբ ասել է. «Իրանի ժողովուրդը չի դադարելու շարժվել առաջադիմության ուղով և կշարունակի իր զարգացման ուղին»:
Հինգշաբթի օրը, տեսակապի միջոցով անցկացված ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ազգային նախագծերի շահագործման արարողության ժամանակ, Հասան Ռոհանին ասել է, որ այս նախագծերը վկայում են կորոնավիրուսի տարածման և Իրանի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների կիրառման պայմաններում, երկրի արտադրական ակարողությունների մասին:
Անդրադառնալով կորոնավիրուսի վերջին վիճակին, Ռոհանին ասել է. «Մարդկանց առողջությունն ու կյանքը միշտ եղել են կառավարության առաջնահերթությունը»:
Ռոհաին բարձր է գնահատել ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ազգային նախագծերի ղեկավարների ու դրանց վրա աշխատող մասնագետների ջանքերը: