Զարիֆ. Եվրոպական եռյակը չպետք է միանա ՀԳՀԾ-ի թշնամիներին
Հունիս 19, 2020 05:20 Asia/Tehran
Թվիթերում արած գրառման մեջ, Իրանի արտգործնախարարը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին կոչ է արել ՀԳՀԾ-ի թշնամիներին թույլ չտալ վտանգել Իրանի շահերը, իսկ եվրոպական եռյակին՝ չդառնալ թշնամիների հանցակիցը:
Զարիֆը գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թաքցնելու բան չունի, հավելելով. «Իրանում վերջին հինգ տարում իրականացված ստուգումները ավելին են, քան ՄԱԳԱՏԷ-ի պատմության մեջ իրականացված բոլոր ստուգումները միասին վերցված: Խնդրի լուծումը հնարավոր է համաձայնության միջոցով, սակայն հակաիրանական բանաձևը կխոչընդոտի համաձայնության կայացմանը»:
Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան մշակել և Կառավարիչների խորհրդին են ներկայացրել մի բանաձև, որում Իրանին կոչ են անում «լիարժեք համագործակցել» ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Պիտակ