Իրանի սուրբ Ստեփանոս վանքը գտնվում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում
Հունիս 20, 2020 08:28 Asia/Tehran
Սորրբ Ստեփանոս վանքն Իրանի երկրորդ ամենամեծ եկեղեցին է, որը գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Ջուլֆա քաղաքից 15 կմ հեռավորության վրա:
Սուրբ Ստեփանոս վանքը կառուցվել է իներորդ դարում և գրանցվել է ՅՈՒՍՆԵԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Վանքը մեծ նշանակություն ունի ոչ միայն իրանահայերի, այլև ողջ աշխարհի քրիստոնյաների համար:
Ջուլֆան սահմանային քաղաք է, որը տեղակայված է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին: Քաղաքը հայտնի է իր պատամական եկեղեցիներով:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է շատ գեղեցիկ ձորի եզրին, ինչն ավելի գրավիչ է դարձնում այն զբոսաշրջիկների համար:
Վերջին օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Սուրբ Ստափանոս եկեղեցի: