Իրանը դատապարտել է Եվրոպայի լռությունը՝ ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i121955-Իրանը_դատապարտել_է_Եվրոպայի_լռությունը_ԱՄՆ_ում_ցուցարարների_նկատմամբ_գործադրվող_բռնությունների_կապակցությամբ
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Եվրոպայի լռությունը՝ ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2020 04:14 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Եվրոպայի լռությունը՝ ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Եվրոպայի լռությունը՝ ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ:

Աբբաս Մուսավին հայտարարել է. «Մինչ ԱՄՆ-ի ռեժիմն իր ժողովրիդց խլել է շնչելու իրավունքն ու դաժանորեն ճնշում է բողոքի ցույցերը, Եվրոպայի ու աշխարհի իրավապաշտպանների լռությունը մեկ անգամ ևս փաստում է նրանց ստանդարտների կեղծ ու երկակի լինելու մասին»:

Հունիսի 20-ին, Իրանի ԱԳՆ թվիթրյան էջում հրապարակվել էր հայտարարություն, որում նախարարությունն անդրադառնալով ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնություններին, նշել էր. «Ժամանակն է, որպեսզի աշխարհն ԱՄՆ-ին պատասխանատվության կանչի ինչպես այդ երկրում, այնպես էլ դրանից դուրս մարդու իրավունքները ոտնահարելու համար»:

Մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, այդ երկրում բարձրացավ բողոքի  ցույցերի մեծ ալիք: