Իրանը դատապարտել է Եվրոպայի լռությունը՝ ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Եվրոպայի լռությունը՝ ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ:
Աբբաս Մուսավին հայտարարել է. «Մինչ ԱՄՆ-ի ռեժիմն իր ժողովրիդց խլել է շնչելու իրավունքն ու դաժանորեն ճնշում է բողոքի ցույցերը, Եվրոպայի ու աշխարհի իրավապաշտպանների լռությունը մեկ անգամ ևս փաստում է նրանց ստանդարտների կեղծ ու երկակի լինելու մասին»:
Հունիսի 20-ին, Իրանի ԱԳՆ թվիթրյան էջում հրապարակվել էր հայտարարություն, որում նախարարությունն անդրադառնալով ԱՄՆ-ում ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնություններին, նշել էր. «Ժամանակն է, որպեսզի աշխարհն ԱՄՆ-ին պատասխանատվության կանչի ինչպես այդ երկրում, այնպես էլ դրանից դուրս մարդու իրավունքները ոտնահարելու համար»:
Մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, այդ երկրում բարձրացավ բողոքի ցույցերի մեծ ալիք: