Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Սիոնիստական ռեժիմը ներսից փլուզվում է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Սիոնիստական ռեժիմը ներսից փլուզվում է»:
Չորեքշաբթի օրը Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալահ ալ-Զավավիի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցավոր վարչապետն իր օկուպանտ կաբինետը ձևավորելու համար ամիսներ շարունակ կանգնած է ներքին ճգնաժամի առաջ, ինչը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմի փլուզումն անխուսափելի է:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ Պաղեստինն իսլամական աշխարհի առաջին խնդիրն է հավելով, որ Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդի նպատակներին՝ ցույց է տալիս Պաղեստինի նկատմամբ Իսլամական հանրապետության սկզբունքային քաղաքականությունը:
Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալահ ալ-Զավավին նույնպես անդրադառնալով իսլամական երկրների միավորումը կանխելու համար ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերին, վստահեցրել է, որ Իսրայելի փլուզումն անխուսափելի է: