Իրան. Արևմտյան ափի բռնակցման ծրագրի գործադրումը կարժանանա դիմադրության խմբերի արձագանքին
Միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի օգնականը Սիոնիստական ռեժիմին նախազգուշացրել է Հորդանանի գետի արևմտյան ափի տարածքներն օկուպացնելու հետևանքների կապակցությամբ:
Հուսեյն Ամիր Աբդոլլհյանն իր Թվիթերի էջում նշել է, որ Իսրայելի կեղծ ռեժիմի կողմից Արևմտյան ափի բռնակցմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա պաղեստինյան դիմադրության խմբերի պատասխանին:
Ամիր Աբդուլանյանն ասել է, որ Սիոնիստական ռեժիմը տեղ չունի տարածաշրջանի ապագայում, հավելելով, որ անկասկած ապագա զարգացումները կհանգեն դիմադրության և պաղեստինցիների օգտին:
«Դարի գործարք» ամերիկյան-սիոնիստական նախագծի համաձայն և նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի Արևմտյան ափի 30 տոկոսը բռնակցել գրավյալ տարածքներին:
Հակադարձելով Սիոնիստական ռեժիմի քայլերին Պաղեստինի ինքնավար վարչակազմը խզել է իր կապերը ռեժիմի և ԱՄՆ-ի հետ: