Ռոհանի. «Իրանի կառավարությունը ներքին ու արտաքին փոխառությունների կարիք չունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i122231-Ռոհանի._Իրանի_կառավարությունը_ներքին_ու_արտաքին_փոխառությունների_կարիք_չունի
Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով աշխարհի երկրների տնտեսության ներկա վիճակին, ԻԻՀ նախագահն ասել է. «Չնայած պատժամիջոցներին, Իրանի կառավարությունը չունի ներքին ու արտաքին փոխառության կարիք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2020 12:53 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանի կառավարությունը ներքին ու արտաքին փոխառությունների կարիք չունի»

Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով աշխարհի երկրների տնտեսության ներկա վիճակին, ԻԻՀ նախագահն ասել է. «Չնայած պատժամիջոցներին, Իրանի կառավարությունը չունի ներքին ու արտաքին փոխառության կարիք»:

Կիրակի օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազային շտաբի նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է. «Անգամ այն երկրները, որոնք չեն գտնվում տնտեսական պատժամիջոցների և ճնշման տակ, կորոնավիրուսի բռնկման հետևանքով հայտնվել են տնտեսական ծանր իրավիճակում: Որպես օրինակ, այս օրերին Բրիտանիայի փոխառությունների ծավալը կազմել է 273 միլիոն ֆունտ ստերլինգ»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Չնայած պատժամիջոցներին ու կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած պայմաններին, Իրանի կառավարությունը, համապատասխան  միջոցներ ձեռնարկելով, կարողացել է  կառավարել երկրի տնտեսությունը»:

Անդրադառնալով 1981 թվականին Թեհրանում տեղի ունեցած  ահաբեկչական պայթյունի հետևանքով Իրանի գերագույն դատարանի նախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Բեհեշթիի և  72 պաշտոնյաների նահատակությանը, նախագահ Ռոհանին ասել է. «Այդ ժամանակ, ամերիկացիներն Իրաքի բաասական ռեժիմի տապալված բռնապետ Սադդամի և  Մոնաֆեղին (Մոջահեդինե խալղ) ահաբեկչական խմբավորման հետ միասին, թշնամական ճակատ էին ձևավորել իսլամական Իրանի դեմ»: