Իրանի ԱԳՆ խոսնակ.«Տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել ԱՄՆ-ին հետևելով»
(last modified Tue, 30 Jun 2020 08:27:30 GMT )
Հունիս 30, 2020 12:57 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ.«Տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել ԱՄՆ-ին հետևելով»

Խոսքն ուղղելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրներին, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել ԱՄՆ-ին հետևելով»:

Պատասխանելով տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի պաշտոնատարների միջամտողական հայտարարություններին ու անհիմն մեղադրանքներին, Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Սաուդյան Արաբիայի նման երկրները, որոնք տարիներ շարունակ Ալ-Ղաիդայի ու ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումներին հովանավորելով, նպաստել են տարածաշրջանի անկայունությանը, անհիմն մեղադրանքներ են ուղղում Իրանին, որն իր պատասխանատու քայլերով, ահաբեկչական խմբավորումներին դուսր է վռնդել տարածաշրջանի երկրներից»:

Մուսավին նշել է, որ ավելի քան հինգ տարի ամերիկյան զենքերով հազարավոր եմենցիների, այդ թվում կանանց ու երեխաների հրի ու սրի մատնած երկրների կողմից Իրանի զենքի էմբարգոյի երկարաձման ԱՄՆ-ի պահանջին դրական վերաբերվելը դառը երգիծանք է, որի ականատեսն է աշխարհը:  

Երկուշաբթի երեկոյան, համատեղ հաղորդագրություն տարածելով, Բահրեյնի արտգործնախարար Աբդոլլաթիֆ Բեն Ռաշեդ Ալ-Զիանին և Իրանի հարցերով ԱՄՆ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, կրկնելով հակաիրանական անհիմն հայտարարությունները, պահանջել են  երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն: