Ռոհանի. Իրանը թույլ չի տա ՀԳՀԾ-ին քաղաքական հարված հասցնել
https://parstoday.ir/hy/news/iran-i122341-Ռոհանի._Իրանը_թույլ_չի_տա_ՀԳՀԾ_ին_քաղաքական_հարված_հասցնել
Հայտարարելով, որ Թեհրանը մշտապես հավատարիմ է եղել իր քաղաքական, իրավական և բարոյական պարտավորություններին, Իրանի նախագահն ասել է. «Իսլամական հանրապետությունն ամերիկացիներին թույլ չի տա քաղաքական հարված հասցնել ՀԳՀԾ-ին և այդ ուղղությամբ կձեռնարկի վճռական քայլեր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2020 08:25 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը թույլ չի տա ՀԳՀԾ-ին քաղաքական հարված հասցնել

Հայտարարելով, որ Թեհրանը մշտապես հավատարիմ է եղել իր քաղաքական, իրավական և բարոյական պարտավորություններին, Իրանի նախագահն ասել է. «Իսլամական հանրապետությունն ամերիկացիներին թույլ չի տա քաղաքական հարված հասցնել ՀԳՀԾ-ին և այդ ուղղությամբ կձեռնարկի վճռական քայլեր»:

Հուլիսի մեկին կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է. «Չնայած ամերիկացիները հայտարարում են, որ մեծ առաջընթաց են գրանցել, սակայն քաղաքական, օրինական և բարոյական առումով, վերջին երեքուկես տարիների ընթացքու,մ նրանք ձախողվել են»: 

Անդրադառնալով 2231 բանաձևին ՄԱԿ-ի ԱԽ 14 անդամների աջակցությանը, Ռոհանին հավելել է, որ դա վկայում է Իրանի դեմ ԱՄՆ-ի կրած քաղաքական պարտության մասին:

ԻԻՀ նախագահի խոսքերով. «Անվտանգության խորհրդի անդամ բոլոր պետությունները հենց սկզբից կտրականապես դեմ են արտահայտվել  Միացյալ Նահանգների հակաիրանական  բանաձևի նախագծին, իսկ Վաշինգտոնին  չի հաջողվել ազդել Անվտանգության խորհրդի և համաշխարհային հանրության կարծիքի վրա»: