Ռոհանի. «Իրանը դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ գործ է արել»
https://parstoday.ir/hy/news/iran-i122479-Ռոհանի._Իրանը_դեղորայքի_և_բժշկական_պարագաների_ապահովման_ոլորտում_մեծ_գործ_է_արել
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի ձեռնարկած քայլերին, ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ գործ է արել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2020 13:53 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանը դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ գործ է արել»

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի ձեռնարկած քայլերին, ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը դեղորայքի և բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ գործ է արել»:

Շաբաթ օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, խոսելով կորոնավիրուսից առաջ և հետո աշխարհի տնտեսական վիճակի և տարբեր երկրներում արված առողջապահական քայլերի մասին, Հասան Ռոհանին ասել է.«Իրանը ծանր պայմաններում կանգնել է իր սեփական ոտքերի վրա: Իսկ Առողջապահության ու բուժման նախարարությունը, համալսարանները և գիտելիքահենք ընկերությունները  դեղորայքի ու բժշկական պարագաների ապահովման ոլորտում մեծ աշխատանք են տարել»:

Բարձր գնահատելով Իրանի բժշկական կազմին, ԻԻՀ նախագահն ասել է.«Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության հասնելու համար, բոլորը պետք է հարգեն առողջապահական սկզբունքները»: