Ռոհանի. «Իրանի տնտեսությունը փլուզելու թշնամիների դավադրությունը ոչ մի արդյունք չի ունենալու»
https://parstoday.ir/hy/news/iran-i122514-Ռոհանի._Իրանի_տնտեսությունը_փլուզելու_թշնամիների_դավադրությունը_ոչ_մի_արդյունք_չի_ունենալու
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի տնտեսությունը փլուզելու թշնամիների դավադրությունը ոչ մի արդյունք չի ունենալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2020 13:15 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանի տնտեսությունը փլուզելու թշնամիների դավադրությունը ոչ մի արդյունք չի ունենալու»

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի տնտեսությունը փլուզելու թշնամիների դավադրությունը ոչ մի արդյունք չի ունենալու»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.«Չնայած Կորոնավիրուսի պանդեմիայի  և բռնի պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական տատանումներին, Իրանում արտադրության և արտահանման ոլորտներում նկատվում է  տնտեսության հիմնական  ցուցանիշների դրական  ընթացք»:

Ռոհանին հավելել է.«Մի կողմից թշնամիներն ամեն ինչ անում են կանխելու Իրանի ակտիվների տեղափոխումը Թեհրան,և մյուս կողմից փորձում են ներշնչել այն միտքը, որ նավթից անկախ տնտեսության քաղաքականությունը չի հաջողել, ինչի համար նրանք  հիմք են ծառայեցնում ոչ թե հիմնական ցուցանիշները, այլ որոշ ապրանքների և արտարժույթի գների տատանումները»:

ԻԻՀ նախագահը նշել է. «Անցած մի քանի ամիսների ընթացքում, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով  փակվեցին սահմանները և դադարեցին արտահանումներն ու ներմուծումները, բայց  առևտրային փոխանակումների վերականգնումից հետո, առաջիկա ամիսներին արտահանումների ու ներմուծումների շուկան կվերադառնա նորմալ վիճակի»: