Զարիֆ. Եվրոպացիները պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i122579-Զարիֆ._Եվրոպացիները_պետք_է_կատարեն_ՀԳՀԾ_ով_ստանձնած_պարտավորությունները
Անդրադառնալով վերջին 4 տասնամյակների ըթնացքում Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին ու դրանց հետևանքով առաջացած խնդիրներին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Եվրոպացիների շահերից է բխում ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների գործադրումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2020 05:13 Asia/Tehran
  • Զարիֆ. Եվրոպացիները պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները

Անդրադառնալով վերջին 4 տասնամյակների ըթնացքում Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին ու դրանց հետևանքով առաջացած խնդիրներին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Եվրոպացիների շահերից է բխում ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների գործադրումը»:

Հունիսի 6-ին,Միջերկրածովյան երկխոսության (MED 2020) վիրտուալ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Թեհրանի համար նշանակություն չունի, թե ով կհաղթի ԱՄՆ-ի հաջորդ ընտրություններում: Նա նշել է. «Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը պետք է փոփոխվի, և ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը պետք է պատասխանատվություն կրի այդ երկրի տարբեր ժամանակների կառավարությունների կողմից Իրանի ժողովրդին հասցված վնասի համար»:

Անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերին, Զարիֆը հայտարարել է. «Այս հարցը համաձայնեցվել է ՀԳՀԾ-ում, և ոչ ոք չի կարող այն փոխել»:

Զարիֆը նշել է, որ տարբեր երկրներին ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքն  աշխարհում անկայունությանն ու անկարգություններին նպաստող  գործոններից մեկն է: Նրա խոսքերով. «Միացյալ Նահանգների կողմից ամեն տարի   Սաուդյան Արաբիային վաճառվող զենքի արժեքը, երեք անգամ գերազանցում է Իրանի ողջ ռազմական և պաշտպանական բյուջեն»: