Ջալալի. «Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը ՀԳՀԾ-ի վերջն է լինելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i122584-Ջալալի._Իրանի_զենքի_էմբարգոյի_երկարաձգումը_ՀԳՀԾ_ի_վերջն_է_լինելու
Մոսկվայում Իրանի դեսպանի կարծիքով, Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը ՀԳՀԾ-ի վերջն է լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2020 07:21 Asia/Tehran
  • Ջալալի. «Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը ՀԳՀԾ-ի վերջն է լինելու»

Մոսկվայում Իրանի դեսպանի կարծիքով, Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը ՀԳՀԾ-ի վերջն է լինելու:

«Ռուսաստան-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նշել է, որ եթե հակաիրանական զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄն- ջանքերնա րդյունքի հասնեն, ՀԳՀԾ-ն կչեղարկվին:

Բարձր գնահատելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ընդունած դիրքորոշումը, Ջալալին նշել է, որ Թեհրանի համոզմամբ, ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը ձախողման է դատապարտված:

Անտեսելով ՀԳՀԾ-ի համաձայնությունն ու Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը, ԱՄՆ-ը սին պատրվակներով, ձգտում է երկարաձգել հակաիրանական սպառազինական էմբարգոն:

Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 18-ին, չեղարկվելու են Իրանին զենքի վաճառքն արգելող շրջափակումները: