ՄԱԿ-ը անօրինական է հայտարարել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը
2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի հրամանով, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի զորուժի իրականացրած հարձակման հետևանքով, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց ուղեկցող ռազմական պաշտոնյաները: Միջազգային մակարդակով դատապարտվեց ու քննադատվեց ամերիկացիների այս ոճրագործությունը:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերը ԱՄՆ-ի բանակի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքների խախտում է բնութագրել:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ագնես Կալամարն ասել է.«ԱՄՆ-ին չի հաջողվել ապացուցել, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժնման նախկին հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանին մոտալուտ սպառնալիք է եղել: Կալամարն իր զեկույցում ԱՄՆ-ից պահանջել է պատասխանատու լինել ռազմական անօդաչու թռչող սարքերով մարդկանց ահաբեկելու համար: Նա նշել է, որ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, ՄԱԿ-ի հռչակագրի խախտում է եղել: Նա համոզված է, որ այս դեպքերը տեղի են ունենում աշխարհի զգայուն ժամանակաշրջանում, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ քայլ չի ձեռնարկում դրանց դեմ և միջազգային հանրությունը գիտակցաբար թե անգիտակցաբար լռություն է պահում:
Կալամարը հինգշաբթի օրը իր զեկույցը ներկայացնելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որպեսզի անդամ երկրները որոշեն թե ինչ քայլ ձեռնարկեն այդ ուղղությամբ: Երկու տարի առաջ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հակաիսրայելական դիրքորոշումների դեմ բողոքելով, ԱՄՆ-ը դուրս եկավ այդ խորհրդից:
Պենտագոնի հայտարարության համաձայն, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության հրամանը տրվել է Դոնալդ Թրամփի կողմից:
Ամերիկացի ավագ պաշտոնատարների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ամիսներ առաջվանից այդ մասին որոշում է կայացրել և սպասել է հարմար ժամանակում այդ ոճրագործությունն իրագործելու համար:
2020թ. հունվարի 13-ին, ամերիկյան NBC հեռուստաըբկերությունը հաղորդել է, որ 2019թ. հունիսին էր Թրամփն հրահանգել սպանել գեներալ Սոլեյմանիին: Իրանական օդային պաշտպանության ուժերի կողմից ամերիկյան Գլոբալ Հավք ԱԹՍ-ի կործանումից հետո, Թրամփը հրահանգել էր որ եթե իրանական ուժերի կամ նրանց հարող խմբավորումների հարձակումների հետևանքով զոհվեն ամերիկացիներ, իրենք ևս սպանեն գեներալ Սուլեյմանիին:
Կալամարն իր զեկույցում նշել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանության գործում, առաջին անգամ մի պետություն պաշտպանվելու սկզբունքից օգտվել է երրորդ երկրում պետական մի պաշտոնյայի սպանելու համար, ինչը անօրինական է:
ԱՄՆ-ի ոճրագործության անօրինականլինելու մասին ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր՝ Ագնես Կալամարի այս հստակ դիրքորոշմամբ, ապացուցվում է, որ Թրամփի կառավարությունը միջազգային իրավունքների գլխավոր ոտնհարողներից է, որ իր բռնի քաղաքականությունների իրագործման ուղղությամբ անտեսում է բոլոր նորմերն ու իրավունքները: