Եվրոպայի հետ Իրանի արտաքին առեվտրի ծավալը կազմել է 2 միլիարդ դոլար
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է. «Իրանի արտաքին առեվտրի ծավալը ԵԱՏՄ-ի հետ, 2019 թ. հոկտեմբեր 27-ի արտոնալ առեվտրի համաձայնագրի գործադրումից հետո կազմել է ավելի քան 2 միլիարդ 417 միլիոն դոլար:
Ըստ ԻՌՆԱ լրատվական գործակալության, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին երեքշաբթի օրը, իրանական առևտրի խմբի և Եվրասիական տնտեսական միության առաջին համատեղ աշխատանքն շեշտեց՝ 72 տոկոս Իրանի արտաքին առեվտուրի ծավալից Եվրասիայի հետ կազմում է ներմուծումը իսկ 28 տոկոսը կազմում է արտահանումը:
Ջալալին ասել է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի իրականացումը հանգեցրել է հարևանների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Ռուսաստանում Իրանի դեսպանը շեշտել է տարածաշրջանային կոալիցիաներում ակտիվ մասնակցությունը և հարևանների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական քաղաքականության թվում են:
Իրանական առևտրի խմբի և Եվրասիական տնտեսական միության առաջին համատեղ աշխատանքն անցկացվեց տեսակոնֆրանսի տեսքով:
Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության հինգ անդամներն են: