Ռոհանի. Իրանը լավ փոխգործակցություն ունի հարևանների հետ
ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել Թեհրանի փոխգործակցությունը հարևան երկրների հետ:
Հուլիսի 8-ին կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին ասել է, որ Իրանը բարձր մակարդակի հարաբերություններ ունի իր հարաևանների հետ, բացառությամբ երկու երկրների, որոնք չեն ցանկանում հարաբերություններ ունենալ Թեհրանի հետ:
Խոսելով Չաբահար նավահանգստի կարողությունների մասին, Ռոհանին հայտարարել է, որ Չաբահարի նավահանգստի ՝ որպես երկրի միակ օվկիանոսային նավահանգստի կարողությունն ավելացել է 2,5 միլիոն տոննայից մինչև 8,5 միլիոն տոննա, ինչը մեծ փոփոխություն է հարավային և հյուսիսային տարանցիկ գծերի համար:
Իրանի նախագահը հարավ-հյուսիս երկաթուղու կառուցումը համարել է ազգային և միջազգային նախագիծ և նշել, որ երկաթգիծը սկսվում է Հնդկական օվկիանոսից Չաբահար նավահանգստում և միանում Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Չինաստանի և Ռուսաստանի ու Եվրոպայի բոլոր երկաթուղային գծերին: