Վաեզի. Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցությունը փոխշահավետ է
https://parstoday.ir/hy/news/iran-i122664-Վաեզի._Իրանի_և_Չինաստանի_միջև_ռազմավարական_համագործակցությունը_փոխշահավետ_է
Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի և Չինաստանի միջև համագործակցության համապարփակ ծրագիրը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2020 04:07 Asia/Tehran
  • Վաեզի. Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցությունը փոխշահավետ է

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի և Չինաստանի միջև համագործակցության համապարփակ ծրագիրը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից:

Հունիսի 8-ին, Թվիթերում արած գրառման մեջ, Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ծրագիրը կազմվել է հիմնվելով ընդհանուր տեսակետերի վրա և բազմակողմանիությանը աջակցելու նպատակով:

Նա հավելել է. «Այս ծրագիրն ուրվագծում է տարբեր ոլորտներում Իրան-Չինաստան հարաբերությունների երկարաժամկետ հեռանկարները և բխում է երկու երկրների ռազմավարական շահերից»:

Այս կապակցությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին ասել է. «Թեհրան-Պեկին ռազմավարական հարաբերությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն երկու երկրների ժողովուրդների համար, ունեն թշնամիներ, ովքեր ամեն ինչ կանեն այդ հարաբերություններին վնասելու համար»: