Վաեզի. Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցությունը փոխշահավետ է
Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի և Չինաստանի միջև համագործակցության համապարփակ ծրագիրը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից:
Հունիսի 8-ին, Թվիթերում արած գրառման մեջ, Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ծրագիրը կազմվել է հիմնվելով ընդհանուր տեսակետերի վրա և բազմակողմանիությանը աջակցելու նպատակով:
Նա հավելել է. «Այս ծրագիրն ուրվագծում է տարբեր ոլորտներում Իրան-Չինաստան հարաբերությունների երկարաժամկետ հեռանկարները և բխում է երկու երկրների ռազմավարական շահերից»:
Այս կապակցությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին ասել է. «Թեհրան-Պեկին ռազմավարական հարաբերությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն երկու երկրների ժողովուրդների համար, ունեն թշնամիներ, ովքեր ամեն ինչ կանեն այդ հարաբերություններին վնասելու համար»: