Ռոհանի.«Իրանում արդյունաբերական խոշոր նախագծերի շահագործումը վկայում է պատժամիջոցների ձախողման մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i122691-Ռոհանի._Իրանում_արդյունաբերական_խոշոր_նախագծերի_շահագործումը_վկայում_է_պատժամիջոցների_ձախողման_մասին
Իրանում արդյունաբերական և հանքարդյունաբերական 6 խոշոր նախագծերի շահագործման արարողության ժամանակ, Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Մեկ օրում այս նախագծերի շահագործումը վկայում է պատժամիջոցների և Իսլամական հանրապետության առաջընթացը կասեցնելու փորձերի ձախողման մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2020 14:07 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանում արդյունաբերական խոշոր նախագծերի շահագործումը վկայում է պատժամիջոցների ձախողման մասին

Իրանում արդյունաբերական և հանքարդյունաբերական 6 խոշոր նախագծերի շահագործման արարողության ժամանակ, Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Մեկ օրում այս նախագծերի շահագործումը վկայում է պատժամիջոցների և Իսլամական հանրապետության առաջընթացը կասեցնելու փորձերի ձախողման մասին»:

Հինգշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  տեսակապի միջոցով միաժամանակ կատարել է Սիստան և Բալուչեստան, Ֆարս և Սպահան նահանգների արդյունաբերական ու հանքարդյունաբերական վեց խոշոր նախագծերի բացումը:

Նշելով, որ իրանցի արտահանողները համարվում են ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկները, Ռոհանին հավելել է.«Թշնամիները, և նրանց գլխավորող ԱՄՆ-ն, փորձում են Իրանի համար խնդիրներ ստեղծել  արտաժույթի ապահովման ոլորտում, սակայն այդ դավադրությունը կձախողի ներքին արտադրողների ակտիվության շնորհիվ»: 

Այսօր Իրանում պաշտոնապես շահագործման հանձնված  6 խոշոր նախագծերի շնորհիվ  1204  աշխատատեղ է ստեղծվել: