Իրանը դեմ է Քմիական զենքի արգելման կազմակերպության հակասիրիական որոշմանը
Նիդեռլանդներում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչը կազմակերպության հակաիրիական որոշումը անվանել է անհավասարակշիռ, քաղաքական դրդապատճառներով և անընդունելի քայլ:
Ալիռեզա Քազեմի Աբադին, քննադատլով քիմիական զենքի արգելման կազմակերպության հետազոտական խմբի կողմնակալ և անիրատեսական զեկույցը, այն համարել է քաղաքականացված և պառակտիչ քայլ: Նա նշել է, որ այս որոշումն անտեսում է Սիրիայի ջանքերը՝ համագործակցելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ:
Ի պատասխան Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի դիրքորոշման վերաբերյալ ԱՄՆ դեսպանի քննադատության, Քազեմի Աբադին ասել է.«1980-ականներին Իրանի քաղաքացիների դեմ Սադդամ Հուսեյնի բռնապետական ռեժիմի համար քիմիական զենք և զինամթերք տրամադրած երկրներից շատերն այժմ գտնվում են այն երկրների շարքում, որոնք սատարում են հակաիրիական այս որոշումը»: