Ռոհանի. Նավթից նվազագույն կախվածությամբ երկիրը կառավարելն Իրանի տնտեսական մեծ ներուժի ապացույցն է
https://parstoday.ir/hy/news/iran-i122912-Ռոհանի._Նավթից_նվազագույն_կախվածությամբ_երկիրը_կառավարելն_Իրանի_տնտեսական_մեծ_ներուժի_ապացույցն_է
Իրանի նախագահը հայտարարել է. «Նավթից նվազագույն կախվածությամբ երկիրը կառավարելն Իրանի տնտեսական մեծ ներուժի ապացույցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2020 09:13 Asia/Tehran
  • Ռոհանի. Նավթից նվազագույն կախվածությամբ երկիրը կառավարելն Իրանի տնտեսական մեծ ներուժի ապացույցն է

Իրանի նախագահը հայտարարել է. «Նավթից նվազագույն կախվածությամբ երկիրը կառավարելն Իրանի տնտեսական մեծ ներուժի ապացույցն է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը կայացած կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում ասել է. «Ամերիկացիներն ակնկալում  էին, որ պատժամիջոցների սկսվելուց անմիջապես հետո, Իրանի տնտեսական զարգացումը կդադարեցվի: Նա հավելել է. «Այսօր, սակայն Իրանը կառավարվում է, հենվելով նավթից անկախ տնետսության վրա, ինչը տնտեսական պատերազմում Իրանի ժողովրդի հաղթանակի ապացույցն է»:

Անդրադառնալով համաշխարհային տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վնասին, Ռոհանին հավելել է. «Այնպիսի իրավիճակում, երբ  նույնիսկ որոշ զարգացած երկրներ բախվել են մարդկանց առօրյա կարիքները բավարարելու հետ կապված դժվարությունների, Իրանը, ժողովրդի համագործակցությամբ և ենթակառուցվածքների ու սարքերի շնորհիվ, շրջանցել է այդ վիճակը»

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության վերջին վիճակագրության համաձայն ՝ երկրում կորոնավիրուսով վարակվել   259 652 մարդ, որոնցից 222.539-ը ապաքինվել են: