Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ
Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ այդ երկրի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների շուրջ:
Ուրբաթ օրը, Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ: Զարիֆը շնորհավորել է նրան արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ և ցավ հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև վերջերս տեղի ունեցած բախումների ու մի շարք զինծառայողների զոհվելու կապակցությամբ:
Ընդգծելով Թեհրան-Բաքու երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը, ՝ Զարիֆն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է միջնորդել և նվազեցնել լարվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»:
Վերջին օրերին, ՀՀ Տավուշի մարզի սահմանային շրջանում հայկական և ադրբեջանական զորքերի միջև բախումների հետևանքով, երկու կողմերում զոհեր են գրանցվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին զեկույցում նշվում է, որ լարված իրավիճակը այս սահմանային տարածքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում շարունակվում է: