Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i123107-Զարիֆը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ադրբեջանի_արտաքին_գործերի_նախարարի_հետ
Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ այդ երկրի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2020 05:39 Asia/Tehran
  • Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարի հետ

Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ այդ երկրի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների շուրջ:

Ուրբաթ օրը,  Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ: Զարիֆը շնորհավորել է նրան արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ  և ցավ հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև վերջերս տեղի ունեցած բախումների ու մի շարք զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Ընդգծելով Թեհրան-Բաքու երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը, ՝ Զարիֆն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է միջնորդել և նվազեցնել լարվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»:

Վերջին օրերին, ՀՀ Տավուշի մարզի սահմանային շրջանում հայկական և ադրբեջանական զորքերի միջև բախումների հետևանքով,  երկու կողմերում զոհեր են գրանցվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին զեկույցում նշվում է, որ լարված իրավիճակը այս սահմանային տարածքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում շարունակվում է: