Իրանը հինգ դեղամիջոց է ստեղծել կորոնավիրուսի բուժման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i123134-Իրանը_հինգ_դեղամիջոց_է_ստեղծել_կորոնավիրուսի_բուժման_համար
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի առողջապահության նախարարությունը և գիտելիքահեն ընկերություններն, առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի բուժման դեղերի ստեղծման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2020 12:38 Asia/Tehran
  • Իրանը հինգ դեղամիջոց է ստեղծել կորոնավիրուսի բուժման համար

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի առողջապահության նախարարությունը և գիտելիքահեն ընկերություններն, առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի բուժման դեղերի ստեղծման գործում:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ, Հասան Ռոհանին ասել է.«Կորոնավիրուսի բուժման դեղերի ստեղծման գործում առաջընթաց ենք արձանագրել և առաջիկա շաբաթների ընթացքում այն կներկայացնեք»:

Անդրադառնալով Իրանում պատվաստանյութ արտադրելու ջանքերին, Ռոհանին հույս է հայտնել.«Իրանական մի շարք հետազոտական ​​խմբեր, առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործում»:

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի բժշկական անձնակազմին.«Առողջապահության պաշտպանության  ոլորտի աշխատուժի առողջության և հանգստության պահպանումն անհրաժեշտ է»: