Ռոհանի. «Խնդիրները պետք է լուծել ներքին հանարավորություններով»
ԻԻՆ նախագահն ընդգծել է ներքին կարողությունների վրա հիմնվելու միջոցով խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:
Կառավարության տնտեսական հարցերի համակարգման շտաբի գումարած նիստում, անդրադառնալով ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմի, կիրառած պատժամիջոցների և առավելագույն ճնշման և երկրում կորոնավիրուսի տարածման անխուսափելի սահամանափակությունների հետևանքով տիրող ծանր իրավիճակին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Անշուշտ իրատեսական մոտեցում ունենալով տիրող ծանր իրավիճակի վերաբերյալ և միաժամանակ հիմնվելով ներքին կարողությունների և օպերատիվ ու օբյեկտիվ լուծումների վրա, և զերծ մնալով երևակայական կարգախոսներից, Իրանի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրի խնդիրները լուծելու համար»:
Ռոհանին հավելել է.«Օգտագործելով տնտեսական դժվարին պայմանների պարտադրման դեմ տարիներ մղած պայքարի փորձը, Իրանի կառավարությունը ժողովրդի, տնտեսական փորձագետների, և երկրի մյուս իշխանությունների աջակցությամբ, հպարտությամբ հաղթահարելու է այս պայմանները»:
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Չնայած տնտեսական բարդ խոչընդոտների ու խնդիրների առկայությանը, Իրանն այս դժվարին պայմանները հաղթահարելու կարողություն ունի»: