Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i123387-Իրանը_ցանկանում_է_լավ_հարաբերություններ_ունենալ_հարևանների_հետ
«Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, սակայն Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ նման հարաբերություններ ձևավորվեն», - ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2020 05:12 Asia/Tehran
  •  Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ

«Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, սակայն Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ նման հարաբերություններ ձևավորվեն», - ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը:

 Մաջիդ Թախթ Ռավանչին «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն և հավելել. «Իրանի և Չինաստանի միջև համաձայնագիրը սովորական հարց չէ: Իրանը և Չինաստանը  դաշնակիցներ են, որոնց համագործակցությունը ապահովեում է երկուստեք շահերը»: 

Թախթ Ռավանչին քննադատել է նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, շեշտելով, որ հենց ամերիկացիներն էին, որ լքեցին բանակցային սեղանը, դուրս գալով միջազգային համաձայնագրից:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ  ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ Ղոդս  ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը պետական ​​ահաբեկչության հստակ օրինակ էր: Նա հավելել է.  «Ահաբեկչության դեմ պայքարող այս հերոսի սպանությունը ամերիկացիների ամենամեծ նվերն էր տարածաշրջանի ահաբեկիչներին»: