Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ
«Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, սակայն Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ նման հարաբերություններ ձևավորվեն», - ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը:
Մաջիդ Թախթ Ռավանչին «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն և հավելել. «Իրանի և Չինաստանի միջև համաձայնագիրը սովորական հարց չէ: Իրանը և Չինաստանը դաշնակիցներ են, որոնց համագործակցությունը ապահովեում է երկուստեք շահերը»:
Թախթ Ռավանչին քննադատել է նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, շեշտելով, որ հենց ամերիկացիներն էին, որ լքեցին բանակցային սեղանը, դուրս գալով միջազգային համաձայնագրից:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը պետական ահաբեկչության հստակ օրինակ էր: Նա հավելել է. «Ահաբեկչության դեմ պայքարող այս հերոսի սպանությունը ամերիկացիների ամենամեծ նվերն էր տարածաշրջանի ահաբեկիչներին»: