Էրաղչի. Իրանը չի զիջելու իր օրինական իրավունքը
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն իրանցիների անքակտելի իրավունքն է և հավելել. «Չնայած պատժամիջոցներին, Իրանն իր իրավունքը չի զիջի ԱՄՆ-ի բռնությունների դիմաց»:
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, կիրակի օրը լեհական «Polityka Polska» հրատարակության հատուկ համարում հրատարակված հոդվածում գրել է. «Արևմտյան Ասիան առանց միջուկային զենքի» ուղերձով, Իրանը միացել է միջազգայնորեն ընդունված բոլոր կոնվենցիաներին և ինչպես ՄԱԿ-ի մյուս անդամները, նա իր ծրագրերը ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ՝ միջուկային տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման համար»:
Անդրադառնալով Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ ուղղված Արմևուտքի քայլերին, Էրաղչին հավելել է. «Քանի որ Իրանի ազգային զարգացման ծրագրի մի մասը ուղղված է արդյունաբերության և բժշկության մեջ միջուկային գիտելիքների կիրառմանը, ոչ հանածո էներգիայի արտադրությանը և նոր տեխնոլոգիական նվաճումներին, այս ոլորտում շարունակական ներդրումն ու գործունեությունն անխուսափելի է»:
Արաղչին նաև հայտարարել է. «Թեհրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, եթե ապահովվեն համաձայնագրևովս ահմանված իր շահերը»: