Ռոհանին. ԱՄՆ-ի կողմից իրանցի ուղևորների կյանքը վտանգելը «օդային ահաբեկչություն» է
https://parstoday.ir/hy/news/iran-i123620-Ռոհանին._ԱՄՆ_ի_կողմից_իրանցի_ուղևորների_կյանքը_վտանգելը_օդային_ահաբեկչություն_է
Իրանի Իսլամական հանրապետության նախագահը միջազգային օդային տարածքում ամերիկյան զինյալների կողմից իրանական ուղևորատար ինքնաթիռի ուղևորների կյանքը վտանգելն անվանել է «օդային ահաբեկչություն»:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Հուլիս 29, 2020 08:47 Asia/Tehran
  • Ռոհանին. ԱՄՆ-ի կողմից իրանցի ուղևորների կյանքը վտանգելը «օդային ահաբեկչություն» է

Իրանի Իսլամական հանրապետության նախագահը միջազգային օդային տարածքում ամերիկյան զինյալների կողմից իրանական ուղևորատար ինքնաթիռի ուղևորների կյանքը վտանգելն անվանել է «օդային ահաբեկչություն»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աննախադեպ են,  հավելելով, որ ԱՄՆ կառավարության քայլերն աշխարհին ցույց տվեցին Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության ձախողումը և որ նրանց համար միայն մեկ ճանապարհ կա ՝  խախտել ամաձայնագրերն ու կանոնակարգերը:

Ռոհանին  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը  և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու բոլոր երկրներին կոչ է արել հակադարձել  ԱՄՆ կառավարության կողմից իրականացված ահաբեկչական գործողությանը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio