Իրանի և Թուրքիայի նախագահները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը
ԻԻՀ և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարբեր, հատկապես տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում հարաբերությունների բազմակողմանի զարգացման անհրաժեշտությունը:
Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին շնորհավորել է Ղորբանի տոնի առիթով: Անդրադառնալով տարածաշրջանում առկա նդիրներին, նա հույս է հայտնել որ տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերով և համագործակցության արդյունքում, այնտեղ կայունություն և խաղաղություն կհաստատվի:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Հասան Ռոհանին նշել է. «Այս իրավիճակում բարեկամական և հարևան երկրները, ինչպիսիք են Իրանը և Թուրքիան, պետք է զարգացնեն իրենց հարաբերություններն ու համագործակցությունը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Իրանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները կընդլայնվեն և առողջապահական արձանագրություններին համապատասխան, առևտուրը կշարունակվի: Նա նա նհուսյ է հայտնել, որ Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի երկկողմ նիստը տեղի կունենա մոտ ապագայում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio