Ռոհանի. Իրանը պատրաստ է բժշկական օգնություն ուղարկել Լիբանան
https://parstoday.ir/hy/news/iran-i123894-Ռոհանի._Իրանը_պատրաստ_է_բժշկական_օգնություն_ուղարկել_Լիբանան
ԻԻՀ նախագահը, ցավակցելով Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով մի խումբ լիբանանցիների զոհվելու և մեծ թվով ուրիշների վիրավորվելու կապակցությամբ, հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մարդասիրական և բժշկություն ուղարկել Լիբանան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2020 06:55 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը, ցավակցելով Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով մի խումբ լիբանանցիների զոհվելու և մեծ թվով ուրիշների վիրավորվելու կապակցությամբ, հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մարդասիրական և բժշկություն ուղարկել Լիբանան:

Չորեքշաբթի օրը Լիբանանի նախագահ Միշել Աունին ուղղված ուղերձում, Ռոհանին ցավակցություն է հայտնել Լիբանանի կառավարությանը և ժողովրդին ՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունից կապակցությամբ: Նա: մահացածների հոգիներին հանգստություն ն և վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Ռոհանին հուսյ է հայտնել, որ միջադեպի պատճառները հնարավորինս շուտ կպարզվեն  և խաղաղությունը կվերադառնա Բեյրութ:

Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում պայթյուն է որոտացել   ամոնիումի նիտրատի պահեստում:

Լիբանանի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, 4000 վիրավորվել:

Դեպքի մասշտաբը դեռ պարզ չէ, և հետաքննությունը շարունակվում է: