Ռոհանի. Իրանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության առումով
Անդրադառնալով Իսլամական Հանրապետությունում ժողովրդի կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով կառավարության, խորհրդարանի և այլ կառույցների անդամների ընտրությանը, ԻԻՀ նախագահն ասել է. « Իրանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության առումով»:
Չորեքշաբթի օրը, Հասան Ռոհանին կառավարության նիստում անդրադարձել է Իրանում սահմանադրական հեղափոխության 114 տարեդարձին, ասելով. «Առաջին անգամ մեր տարածաշրջանում 1906 թ-ին Իրանում սահմանադրական որոշում ընդունվեց և ժողովրդի ձայնով ընտրված խորհրդարանը սկսեց իր գործունեությունը»:
Ռոհանին ընդգծել է, որ բոլոր ոլորտներում ժողովրդի մասնակցությամբ, ոչ մի ուժ չի կարող վնասել Իրանի Իսլամական Հանրապետությանը, հավելով. «Իրանը, կառավարությունը, խորհրդարանը և կառավարության այլ ինստիտուտներն ուղղակի և անուղղակի կերպով ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ, հետևաբար Սպիտակ տանը նստած մի մարդ չի կարող որոշում կայացնել ժողովրդական կառավարության տապալման համար»:
ԻԻՀ նախագահն հստակեցրել է, որ Իրանի ժողովուրդը չի հանձնվել թշնամիների անօրինական պատժամիջոցներին և դիմադրելով կհասնի հաղթանակի:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio