Իրան. Աբու Դաբի-Թել Ավիվի դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական հիմարություն է
Դատապարտելով ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Իրանի արտաքին գործերի նախարարությունն այն անվանել է ռազմավարական հիմարություն, ինչը, անկասկած, կամրապնդի տարածաշրջանում դիմադրության առանցքը:
Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, «Անկասկած 7 տասնմյակ շարունակ Պաղեստինի սրբազան տարածքների ազատագրման համար թափված արյունը, ուշ թե շուտ կհասնի Պաղեստինի նպատակների դավաճաններին»:
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը վտանգավոր քայլ է համարում Աբու Դաբիի ամոթալի քայլը՝ կարգավորելու հարաբերությունները կեղծ, ոչ լեգիտիմ և անմարդկային Սիոնիստական ռեժիմի հետ և նախազգուշացնում է Պարսից ծոցի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ցանկացած միջամտության կապակցությամբ: Իրանը հայտարարել է, որ ԱՄԷ-ի կառավարությունը և մյուս երկրների կառավարությունները պետք է ընդունեն պատասխանատվություն այս գործողության բոլոր հետևանքների համար:
Իրանի արտգործնախարարությունը շեշտել է, որ պատմությունը ցույց կտա, թե ինչպես Սիոնիստական ռեժիմի հարվածը, որ ԱՄԷ-ի միջոցով հասցվեց պաղեստինցիների թիկունքին, կամրապնդի դիմադրության առանցըք: