Զարիֆ.Իրանը պատրաստ է վերականգնել Լիբանանը
ԻԻՀ ԱԳ Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով Շարբել Վահբեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանը վերաբերող հարցեր։
ԻԻՀ ԱԳ Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով Շարբել Վահբեի հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։Կողմերը կարևորել են Լիբանանի ազգային միասնության ամրապնդումը, ներկա բարդ իրավիճակից դուրս գալու համար։Զարիֆը այդ հանդիպումից հետո ասել է."Իրանը կրկին իր համերաշխությունն է հայտնում Լիբանանի հետ, Բեյրութի ողբերգական դեպքից բխած դժվարին այս պայմաններում"։Նրա ասելով. Լիբանանը ինչպես որ հաղթեց սիոնիստ թշնամուն այս ճգնաժամից նույնպես հաղթող դուրս կգա։Զարիֆը հավաստիացնելով, որ Իրանը հարգում է Լիբանանի ժողովրդի որոշումները, ընգծեց, ոչ մի արտաքին ուժ չպիտի չարաշահի այդ երկրի ողբերգությունը և պարտադրի նրան իր ցանկությունները։