Թախթռավանչի. Իրանը գործում է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված սպառնալիքների համաձայն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանը գործում է ՀԳՀԾ-ի դեմ ուղղված սպառնալիքներին և բանաձևին համապատասխան, դրանցից մեկը վերադարձն է Արաքի ռեակտորի նախագծմանը»:
Ուրբաթ երեկոյան Վաշինգտոնի սպառազինությունների վերահսկման ասոցիացիային տված հարցազրույցում, Մաջիդ Թախթռավանչին, պատասխանելով այն հարցին, թե որն է Իրանի նպատակը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցմամբ, և արդյոք Թեհրանն առաջիկայում նոր քայլեր կձեռնարկի՞ այդ ուղղությամբ, նշել է, որ Իրանի բոլոր քայերն արվում են ՀԳՀԾ-ի և 2231 բանաձևի հետ տեղի ունեցող իրադարձություններին համապատասխան:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանն իր գործընկերների հետ քննարկումներ է անցկացնում Արաքի միջուկային ռեակտորի վերաբերյալ, հավելելով. «Եթե Իրանը չկարողանա զարգացնել այս համալիրի միջուկային նենթակառուցվածքները, կվերադառնա նախկին մեթոդին, օգտվելով ներքին հնարավորություններից»:
Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները երկու տարի առաջ պաշտոնապես դուսր եկավ ՀԳՀԾ-ից, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231- բանաձևը, այժմ հայտարարում է, որ որպես համաձայնագրի անդամ, կարող է գործարկել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio