Զարիֆ.«ԱՄԷ չի կարող անվտանգություն գնել Սիոնիստական ռեժիմից»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Արաբական Միացյալ Էմիրություններն անվտանգություն գնելու համար է դիմել Սիոնիստական ռեժիմին, մինչդեռ Իսրայելը չի կարողանում ապահովել նույնիսկ իր անվտանգությունը»:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը «Անցումային աշխարհը» շարքի առցանց քննարկումների շրջանակում ունեցած ելույթում ասել է.«Պարսիցծոցյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Իրանի ու վերջերս Իրաքի, տառապում են ժողովրդավարության բացակայությունից և իրենց ճակատագիրը տնօրինելու հարցում մարդկանց մասնակցությունը հասել է նվազագույնի»:
Զարիֆն ընդգծել է.«Պարսից ծոցի հարավում գտնվող գրեթե բոլոր երկրները ունեն տարածքային վեճեր և մրցակցություն այլ հարևանների հետ, և բացի այդ, արաբական երկրները վեճեր ունեն նաև մյուս ոչ արաբական երկրների հետ»:
Նաև անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի ձախողմանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Այդ ձախողումը միջազգային հարաբերություններում փոփոխությունների ձևավորման արդյունքն է»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio