Զարիֆ.«ԱՄԷ չի կարող անվտանգություն գնել Սիոնիստական ռեժիմից»
https://parstoday.ir/hy/news/iran-i124675-Զարիֆ._ԱՄԷ_չի_կարող_անվտանգություն_գնել_Սիոնիստական_ռեժիմից
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Արաբական Միացյալ Էմիրություններն անվտանգություն գնելու համար է դիմել Սիոնիստական ռեժիմին, մինչդեռ Իսրայելը չի կարողանում ապահովել նույնիսկ իր անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2020 15:01 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄԷ չի կարող անվտանգություն գնել Սիոնիստական ռեժիմից»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Արաբական Միացյալ Էմիրություններն անվտանգություն գնելու համար է դիմել Սիոնիստական ռեժիմին, մինչդեռ Իսրայելը չի կարողանում ապահովել նույնիսկ իր անվտանգությունը»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը «Անցումային աշխարհը»  շարքի  առցանց քննարկումների շրջանակում ունեցած ելույթում ասել է.«Պարսիցծոցյան տարածաշրջանի գրեթե  բոլոր երկրները, բացառությամբ Իրանի ու վերջերս Իրաքի, տառապում են ժողովրդավարության բացակայությունից և իրենց ճակատագիրը տնօրինելու հարցում մարդկանց մասնակցությունը հասել է նվազագույնի»:

Զարիֆն ընդգծել է.«Պարսից ծոցի հարավում գտնվող գրեթե բոլոր երկրները ունեն տարածքային վեճեր և մրցակցություն այլ հարևանների հետ, և բացի այդ, արաբական երկրները վեճեր ունեն նաև մյուս ոչ արաբական երկրների հետ»:

Նաև անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի ձախողմանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Այդ ձախողումը միջազգային հարաբերություններում փոփոխությունների ձևավորման արդյունքն է»: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio