Զարիֆ. Գործակալությունը պետք է հավատարիմ մնա չեզոքության սկզբունքին
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը իր գործողություններում պետք է պահպանի չեզոքության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքները:
«Իրանը ձգտում է շարունակել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ինչպես նորմալ պայմաններում, այնպես էլ միջազգային կանոնակարգերի շրջանակներում», - ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, երեքշաբթի օրը Թեհրանում կայացած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի արտգործնախարարը շեշտել է. «Իրանի և գային գործակալության միջև համագործակցությունը եղել է միջազգային պարտավորությունների և տեխնիկական և մասնագիտական շրջանակներում»:
Զարիֆը հույս է հայտնել, որ առկա տարաձայնությունները փոխադարձ վստահության վրա լուծելով, Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցությունը կշարունակվի երաշխիքային կանոնակարգերի շրջանակներում և բարեխղճորեն:
Ռաֆայել Գրոսին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը իր պարտականությունները կատարում է չեզոքության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքների հիման վրա և տեխնիկական արձանագրությունների շրջանակներում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հավելել է. «Նախկինում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը երկու կողմերի շահերից էր բխում, և հաղթահարելով որոշ խնդիրներ ՝ այդ համագործակցությունը կարող է շարունակվել»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian