Իրանը սատարում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնականն ասել է, որ Թեհրանն աջակցում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը:
Քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնական Ալի Ասղար Խաջին, Ժնևում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ ընդգծել Իսլամական հանրապետության աջակցությունը սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը և սահմանադրական հանձնաժողովի բանակցությունների շարունակությանը:
Նշելով, որ Միացյալ Նահանգները երբեք դրական դեր չի խաղացել Սիրիայում և խորացրել է ճգնաժամը, Խաջին հավելել է. «Ամերիկացիները տարածաշրջանում սատարում են ԻԼԻՊ-ին և Սիոնիստական ռեժիմին, իսկ եվրոպացիները, որ միշտ աջակցում են Վաշինգտոնին, այժմ փորձում են հեռանալ ԱՄՆ-ից»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաև բարձր է գնահատել Իրանի դերը Սիրիայի սահմանադրական կոմիտեին աջակցելու գործում և գոհունակություն է հայտնել բանակցությունների արդյունքից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio