Էրաղչի. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը պետք է դեմ արտահայտվի ԱՄՆ-ի միակողմանիությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i124965-Էրաղչի._ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովը_պետք_է_դեմ_արտահայտվի_ԱՄՆ_ի_միակողմանիությանը
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի թեմայով կայանալիք համատեղ հանձնաժողովի նիստին, Իրանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ պայմանագրի մնացած անդամները պետք է դեմ կանգնեն ԱՄՆ միակողմանիությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2020 08:17 Asia/Tehran
  • Էրաղչի. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը պետք է  դեմ արտահայտվի ԱՄՆ-ի միակողմանիությանը

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի թեմայով կայանալիք համատեղ հանձնաժողովի նիստին, Իրանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ պայմանագրի մնացած անդամները պետք է դեմ կանգնեն ԱՄՆ միակողմանիությանը:

 Սեյեդ Աբբաս էրաղչին, ով Վիեննա է մեկնել ՄԱԳԱՏԷ-ի խորհրդի 16-րդ համատեղ հանձնաժողովին մասնակցելու համար, երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի այս նիստն առանձնահատուկ է, քանի որ կայանում է  միջուկային համաձայնությունը չեղարկելու  ԱՄՆ-ի ջանքերին զուգահեռ:

Անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի ջանքերին Ախ անդամների հակազդեցությանն Էրաղչին հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը պետք է որոշում կայացնի, ինչպես վարվել և հակազդել ԱՄՆ-ի ապակառուցողական գործողություններին:

Հայտարարված ժամանակացույցի համաձայն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի, 4+1 + 1 խմբի (Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա և Գերմանիա) ԱԳՆ տեղակալների և ԵՄ համակարգողի մասնակցությամբ: :

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio