Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է Բահրեյնի և Սիոնիստական ռեժիմի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Մանամայի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունը ՝ այն անվանելով Բահրեյնի կողմից արված խայտառակ ու նվաստացուցիչ քայլ:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Բահրեյնի կառավարությունն իր ժողովրդից ճանաչվելու փոխարեն, երես թեքեց նրանցից և նվաստացավ՝ ապաստանբ գտնելով Երուսաղեմն օկուպացրա ռեժիմի մոտ, Պաղեստինի հարցը զոհաբերելով ԱՄՆ-ի ընտրությունների համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ Բահրեյնի ղեկավարներն այսուհետ մեղսակից կլինեն Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, որը հանդիսանում է տարածաշրջանում և իսլամական աշխարհում անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի աղբյուր և Պաղեստինում և տարածաշրջանում: տասնամյակներ տևող բռնությունների, սպանությունների, պատերազմների, ահաբեկչության և արյունահեղությունների արմաը:տ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է նաև Պարսից ծոցի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի քայլերի կապակցությամբ և նշել, որ Բահրեյնի կառավարությունը և դրան ուղեկցող այլ կառավարությունները պատասխանատու են այս կապակցությամբ ցանկացած քայլի հետևանքների համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian