Մեկնաբանություն - Ամերիկայում պաղեստինամետ ուսանողների նկատմամբ ճնշումների և սահմանափակումների ուժեղացումը
(last modified Thu, 31 Oct 2024 13:22:47 GMT )
Հոկտեմբեր 31, 2024 16:52 Asia/Tehran
  • Պաղեստինամետ ուսանողները Հարվարդի համալսարանում
    Պաղեստինամետ ուսանողները Հարվարդի համալսարանում

Պաղեստինին աջակցող բողոքի ցույցից հետո Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թույլ չտվեց առնվազն 60 ուսանողների մուտք գործել գրադարան, ինչը հանգեցրեց ավելի բուռն արձագանքների և ցույցերի: Համալսարանի պաշտոնյաների խոսքով՝ այս արգելքը կիրառվել է ի պատասխան բողոքի ցույցերին ուսանողների մասնակցությանը, որոնցում ցուցարարները կրել են Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական հարձակումը դատապարտող գրություններ:

Այս ճնշումը Հարվարդի համալսարանի կողմից հակաիսրայելական ցույցերը զսպելու ավելի լայն ջանքերի մի մասն է: Ամերիկյան համալսարաններում ցույցեր են անցկացվում ի պաշտպանություն Պաղեստինի, այն դեպքում, երբ  այս երկրի հասարակական կարծիքը չի ողջունում Իսրայելին աջակցելու քայլերը։ Հարվարդի համալսարանը վերջերս դադարեցրել էր ավելի քան 25 պրոֆեսորադասախոսական կազմի անդամների գործունեությունը, իսկ ավելի վաղ կասեցրել էր 12 բակալավրիատի ուսանողների ուսումը՝ ի պաշտպանություն Պաղեստինի՝ ցույցեր կազմակերպելու համար: Այս արգելքը կշարունակվի մինչև 2024 թվականի նոյեմբերը։

Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա և պաղեստինցիների ցեղասպանությունը և այս ռեժիմի աննախադեպ հանցագործությունների շարունակությունը Գազայի պատերազմի ժամանակ, որն արդեն տասներեքերորդ ամիսն է, բարձրացրել են ուսանողական բողոքի ցույցերի ամենամեծ ալիքը 2020 թվականին Ամերիկայում հակառասիզմի բողոքի ցույցերից ի վեր: Այս բողոքի ակցիաներն ու նստացույցերն անցկացվել են ի նշան բողոքի Գազայում Իսրայելի հանցագործությունների, հատկապես ցեղասպանության, ինչպես նաև այս տարածաշրջանում սովը որպես զենք կիրառելու դեմ՝ Գազայի հատվածում անհապաղ զինադադար հաստատելու և փրկարարական աշխատանքները ավելացնելու պահանջով, ինչն իհարկե արժանացել է Ամերիկյան կառավարության բացասական արձագանքի, և հանգեցրել այս ցույցերին մասնակցած ուսանողներին պատժելուն։ Բացի ուսանողներից, առաջին անգամ ցուցարարներին ուղեկցում են զգալի թվով դասախոսներ և բուհի ադմինիստրատորներ։ Ամերիկայում ուսանողական ցույցերը՝ ի պաշտպանություն Պաղեստինի, կարող են նոր երևույթ համարվել այս երկրի քաղաքական և սոցիալական համակարգում։ Իհարկե, այս բողոքի ակցիաները տարածվել են նաև եվրոպական երկրներում։

Ամերիկան, որպես մարդու իրավունքների և մարդու ազատությունների, ներառյալ խոսքի ազատության իրավունքի գլխավոր հավակնորդներից մեկը, բազմիցս արգելել է կարծիքի արտահայտումը և Իսրայելի դեմ բողոքի ցույցերի անցկացումը Միացյալ Նահանգների ներսում։ Սա ցույց է տալիս, որ խոսքի ազատության հարցը թույլատրվում է ԱՄՆ կառավարության կողմից միայն այն ժամանակ, երբ դա համահունչ է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքականությանը: Հակառակ դեպքում, այնքան էլ հնարավորություն չկա անհատների կամ կառույցների համար իրենց կարծիքն արտահայտելու կամ բողոքելու իշխող քաղաքականության դեմ։

 Ամերիկայի սիոնիստական ​​լոբբիներին մոտ կանգնած պաշտոնյաներն ու հաստատությունները Թել Ավիվի իշխանությունների հետ միասին փորձել են Միացյալ Նահանգներում ուսանողական ակցիաներն ու բողոքի ցույցերը համարել Ամերիկայի նոր սերնդի խաբեության կամ մոլորության հետևանք և պահանջել, որ անվտանգության ուժերը լուրջ վերաբերմունք ցուցաբերեն Դիմադրության կողմնակիցների նկատմամբ, սակայն, փաստերը վկայում են ամերիկացի ուսանողների մի զգալի մասի վճռականության մասին՝ շարունակելու հակաիսրայելական ցույցերը և սատարելու պաղեստինցիներին, հատկապես Գազայի ժողովրդին, ովքեր մեկ տարուց ավելի ենթարկվել են ամենադաժան ռմբակոծությունների և ցեղասպանության Սիոնիստական ​​ռեժիմի կողմից։