Սիոնիստական ԶԼՄ-ների արձագանքը Նեթանյահուի ու Գալանտի ձերբակալության մասին վճռին 
(last modified Fri, 22 Nov 2024 13:36:59 GMT )
Նոյեմբեր 22, 2024 17:06 Asia/Tehran
  • Սիոնիստական ԶԼՄ-ների արձագանքը Նեթանյահուի ու Գալանտի ձերբակալության մասին վճռին 

Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ներն արձագանքել են Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահունին և պաշտպանության նախկին նախաար Յոավ Գալանտին ձերբակալելու մասին վճռին։ 

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ «Մաարիվ» թերթը գրել է․ «Նեթանյահուին ու Գալանտին ձերբակալելու վճռի կայացումն ու միջազգային արձագանքները վկայում են, որ Իսրայելը կորցրել է իր հեղինակությունը։ Պարզ է, որ աշխարհն այլևս չի կարող հանդուրժել մեզ»։
«Հաարեց» թերթը գրել է․ «Նեթանյահուին ու Գալանտին ձերբակալելու մասին Հաագայի դատարանի որոշումը կհանգեցնի Իսրայելի նկատմամբ զինքի էմբարգոյի»։ 
«Քան» լրատվական գործակալությունը գրել է․ «Ի պատասխան Նեթանյահուին ու Գալանտին ձերբակալելու մասին Հաագայի դատարանի վճռի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել այս դատարանի նկատմամբ»։ 
Միջազգային քրեական դատարանը երեկ որոշում է կայացրել՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և սովը որպես զենք օգտագործելու մեղադրանքով ձերբակալել Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին։
Ողջունելով Հաագայի դատարանի վճիքը, ԱՄՆ Սենատի ներկայացուցիչ  Բերնի Սանդերսը հայտարարել է․ «Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան  44 հազար, վիրավորվել՝ ավելի քան 144 հազար պաղեստինցի։ Իսրայելն իրավունք չուներ լայնածավալ  պատերազմ սկսել պաղեստինցիների դեմ։ Եթե աշխարհը չհարգի միջազգային իրավունքը, մենք դաժանության ավելի մեծ դրսևրումների ականատես կլինենք»։ 
Սանդերսը հավելել է, որ  ԱՄՆ-ն պետք է դադարեցնի մասնակցությունը պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի վարած պատերազմին։
Նա նշել է․ «Գազայում վարած դաժան պատերազմի ընթացքում, Իսրայելի ռեժիմն, անկասկած, խախտել է բոլոր, ներառյալ՝ ամերիկյան ազգային և միջազգային օրենքները»։ 
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը լայնածավալ պատերազմ է սկսել Գազայի հատվածի դեմ, որի ընթացքում լրջորեն վնասվել են այս հատվածի տներն ու ենթակառուցվածքները։ Շրջափակյման հետևանքով սրվել է հումանիտար  ճգնաժամն իսկ աննախադեպ սովը սպառնում է  տարածքի բնակիչների կյանքին։