Մեկնաբանություն- Արևմուտքի կործանարար քայլն՝ ուղղված Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության դեմ 
(last modified Fri, 22 Nov 2024 13:47:15 GMT )
Նոյեմբեր 22, 2024 17:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արևմուտքի կործանարար քայլն՝ ուղղված Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության դեմ 

Մինչ Իրանն ընդգծում է ՄԱԳԱՏԷ-ի հետ կառուցողական համագործակցության կարևորությունը, Եվրոեռյակն ԱՄՆ-ի աջակցությամբ նոր հակաիրանական բանաձև է ներկայացրել Կառավարիչների խորհոյհրդ՝ նպատակ ունենալով վնասել այս համագործակցությանը։ 

Կառավարիչների խորհրդի նիստում անդամ 35 երկրներից 19-ը կողմ է քվեարկել Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի համատեղ բանաձևին։ 12 երկիր, այդ թվում՝ Ալժիրը, Հայաստանը, Բանգլադեշը, Բրազիլիան, Կոլումբիան, Եգիպտոսը, Գանան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Թաիլանդը ձեռնպահ են մնացել։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն։ 
Վենեսուելան, անդամավճարը չվճարելու պատճառով, իրավունք չուներ մասնակցել քվեարկությանը։
Սա վերջին 6 ամսում արևմտյան երկրների կողմից Իրանի միջուկային բանաձևի դեմ ներկայացված երրորդ, իսկ ՀԳՀԾ-ի գործադրումից հետո՝ հինգերորդ բանաձևն է։ 
Բանաձևն Իրանից պահանջում է ձեռնարկել  «անհրաժեշտ և հրատապ միջոցներ»՝ երաշխքային պայմանագրի հետ կապված «խնդիրները» լուծելու համար։ Իսկ ՄԱԳԱՏԷ-ի տնօրեից բանաձևը պահանջում  է ներկայացնել Իրանի մջիուկային գործունեության ու գործակալության հետ չհամագործակցելու վերաբերյալ զեկույց։ Բանաձևի հաստատումը նախ պետք է քննարկել, նայելով խորհրդի կազմին։ 
Կողմ քվեարկած երկրների թվում Կառավարիչների խորհրդի այն 9 անդամներն են, ներառյալ՝ ԱՄՆ-ն ու Կանադան, որոնք մշտապես վարել են հակաիրանական քաղաքականություն։ Հատկանշական է, որ բացի Ռուսաստանից, եվրոպական ոչ մի երկիր դեմ կամ ձեռնպահ չի քվեարկել։ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Արգենտինան նույնպես այն երկրների թվում են, որոնք հաճախ շարժվում են ամերիկյան քաղաքականությանը համահունչ։
Նախքան  Կառավարիչների խորհրդում բանաձևի հաստատումը, «հիմնական խմբի» երկրները, այդ թվում՝ Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն և Իրանը, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, դատապարտել էին բանաձևը, նշելով, որ դրա հաստատումը գործակալությունում որոշումների կայացման գործընթացի չարաշահման օրինակ է։
Մյուս կարևոր կետն այն հանգամանքն է, որ Եվրոեռյակն ու ԱՄՆ-ն բանաձևը Կառավարիչների խորհուրդ են ներկայացրել չսպասելով անգամ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի Իրան կատարած այցի վերաբերյալ զեկույցին։
Ռաֆայել Գրոսսին Թեհրան էր այցելել նոյեմբերի 13-ին և հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ։ Սա վերջին 3 տարում նրա հինգերորդ այցն էր Իրան։ Այցի շրջանակներում Գրոսսին աննախադեպ  այցելություն էր ունեցել նաև Նաթանզի ու Ֆորդոյի միջուկային օբյեկտներ։ 
Վերջում պետք է նշել, որ Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի անօրինական գործողությունները պատճառ կդառնան, որ Իրանը նոր միջոցներ ձեռնարկի իր միջուկային շահերն ապահովելու համար:
Արձագանքելով բանաձևի հաստատմաննն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հրամայել է սկսել մեծ թվով  նոր և առաջադեմ ցենտրիֆուգների գործարկումը: Ուստի Արևմուտքի թշնամական մոտեցումների շարունակությունը կարող է հանգեցնել Իրանի կողմից իր  միջուկային իրավունքի իրացմանն ուղղված  այլ գործողությունների։