Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ 
(last modified Fri, 22 Nov 2024 14:07:26 GMT )
Նոյեմբեր 22, 2024 17:37 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ 

Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ։ 

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են  Ալ Բրիջ ճամբարի արևելյան հատվածն, ինչպես նաև Ռաֆահի արևելքում գտնվող  Ջունինա  տարածքը, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ 
Իսկ Գազա քաղաքի  Ալ-Շոջայյե տարածքի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով կա ութ զոհ։ 
Ռեժիմի հրետանին հրթիռակոծել է նաև Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Նուսիրաթ ճամբարի հյուսիս-արևմտյան հատվածն ու հարավում գտնվող Ռաֆահը:
Իսրայելական կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածից հյուսիս գտնվող Բեյթ Լահիա քաղաքի Քամալ Ադվան հիվանդանոցի գեներատորները, ինչի հետևանքով հիվանդանոցի բուժանձնակազմի անդամները վիրավորվել են:
Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասսալն  ասել է. «Օկուպանտ ուժերը թիրախավորում են բուժանձնակազմը, որպեսզի Գազայի հատվածի հյուսիսը դատարկեն  բնակիչներից և ոչնչացնեն բժշկական համակարգը, հատկապես Քամալ Ադվան հիվանդանոցը»: 
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Սիոնիստական ռեժիմը լայնածավալ  պատերազմ է սկսել Գազայի հատվածի դեմ, որի ընթացքում լրջորեն վնասվել են այս հատվածի տներն ու ենթակառուցվածքները։ Շրջափակման հետևանքով սրվել է հումանիտար ճգնաժամն իսկ սովը սպառնում է այս տարածքի բնակիչների կյանքին։ 
Գազայի ԱՆ տվյալներով՝ պատերազմի զոհերի թիվը հասել է 44 հազար 56, վիրավորներինը՝ 104 հազար 268 մարդու։