Իրանցի հետազոտողները ստեղծել են ջրային միջավայրի մոնիտորինգի սենսոր
https://parstoday.ir/hy/news/iran-i225988-Իրանցի_հետազոտողները_ստեղծել_են_ջրային_միջավայրի_մոնիտորինգի_սենսոր
Իրանցի մի խումբ հետազոտողներ մշակել են հիդրոգելի վրա հիմնված սենսոր, որը վերասհկում է ջրի մեջ ամոնիումի քանակությունը և ջրային միջավայրի որակը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 22, 2024 11:14 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողները ստեղծել են ջրային միջավայրի մոնիտորինգի սենսոր

Իրանցի մի խումբ հետազոտողներ մշակել են հիդրոգելի վրա հիմնված սենսոր, որը վերասհկում է ջրի մեջ ամոնիումի քանակությունը և ջրային միջավայրի որակը։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ջրի որակի մոնիտորինգը, հատկապես ամոնիումի մակարդակի ազդեցությունը ձկների առողջության վրա, դժվար է՝ ավանդական մեթոդների սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Իրանցի հետազոտողները մշակել են իոնային հիդրոգելային փոխարկիչով նորարարական կոնդենսիվ սենսոր, որը թույլ կտա իրական ժամանակում վերահսկել ամոնիումի կոնցենտրացիան։

Սենսորն աշխատում է հիդրոգելից ամոնիումն առանձնացնելու սկզբունքով և առաջացնում  օսմոտիկ ճնշման ու էլեկտրոդների հզորության փոփոխություններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սենսորը կարող է հայտնաբերել ամոնիոմը տարբեր մակարդակներում։

Այս սենսորը հնարավորություն կտա լուծել ավանդական մեթոդների կիրառման ժամանակ առաջացող սահմանափակումների խնդիրը, նվազեցնել ծախսերն ու հիմք կստեղծի հետագա հետազոտությունների համար։