Մոխբեր. Թրամփի՝ հակաիրանական հայտարարություններն անհիմն են
https://parstoday.ir/hy/news/iran-i250778-Մոխբեր._Թրամփի_հակաիրանական_հայտարարություններն_անհիմն_են
Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և հատուկ օգնական Մոհամմադ Մոխբերը, արձագանքելով Իրանի դեմ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ընդգծել է, որ այդ խոսքերը որևէ հիմք չունեն, իսկ ազգային համախմբվածությունը ներկայիս պայմաններում երկրի ուժեղ կողմն է։
(last modified 2026-10-02T06:00:30+00:00 )
Հոկտեմբեր 02, 2026 09:29 Asia/Tehran
  • Մոխբեր. Թրամփի՝ հակաիրանական հայտարարություններն անհիմն են

Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և հատուկ օգնական Մոհամմադ Մոխբերը, արձագանքելով Իրանի դեմ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ընդգծել է, որ այդ խոսքերը որևէ հիմք չունեն, իսկ ազգային համախմբվածությունը ներկայիս պայմաններում երկրի ուժեղ կողմն է։

Pars Today-ի հաղորդմամբ` IRIB-ին տված հարցազրույցում Մոհամմադ Մոխբերն ասել է. «Թրամփի հնչեցրած անհեթեթությունները որևէ հիմք չունեն», և ինչպես մինչ այժմ, այսուհետ ևս, այդ հայտարարությունները ձախողվելու են»։

Անդրադառնալով երկրին ժողովրդի ցուցաբերած աջակցությանը, նա ասել է, որ Իրանի զինվորները, ապավինելով Աստծուն և հենվելով ժողովրդի աջակցության վրա, շարունակելու են իրենց ուղին։